Tuesday, 16 06 2026
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր

Հաջորդ տարի ՀՀ-ն պետք է որոշի իր հարաբերությունների մակարդակը ԵՄ-ի և Եվրասիական միության հետ (տեսանյութ)

Գալիք տարի ՀՀ-ն պետք է որոշի հարաբերությունների մակարդակը ԵՄ-ի և Եվրասիական միության հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ խոսելով Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հայ-թուրքական հարաբերությունների և 2013-ի արտաքին քաղաքական մարտահրավերների շուրջ:

Ըստ բանախոսի՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը, այն վերաբերմունքը, որը Թուրքիան է ցուցաբերում, հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ ակնկալելու հիմք չկա: Սակայն, Կիրո Մանոյանի կարծիքվ, հավանականությունը մեծ է, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի՝ ցույց տալու համար, որ հայ-թուրքական բանակցություններ գնում են: Նրա խոսքով՝ այս քաղաքականությունն ավելի կաշխուժացնեն 2015 թ. նախօրեին՝ մտահոգություն ունենալով, որ ցեղասպանության խնդիրն աշխարհում կարող է շատ մեծ արձագանք ստանալ:

«Հիմա փորձում են ցույց տալ, թե գործընթաց կա, որն իրականում չկա: Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիային հնարավորություն են տալիս օգտագործել այդ փաստը՝ ասելու համար, թե գործընթացի մեջ են, սակայն Հայաստանը դրա դիմաց ոչինչ չի ստանում: ՀՀ-ն ստորագրությունը ետ պետք է վերցնի: Թուրքիայի կողմից դրանք չվավերացնելը ևս մեկ պատճառ է, որ Հայաստանը դրանցից դուրս գա»,- ասաց Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների մոտեցումներին՝ նա նկատեց, որ այս հարցում գործող իշխանությունների կեցվածքը 2009 թվից ի վեր փոփոխության չի ենթարկվել: «Նախագահը կրկնել է, որ արձանագրությունների ճիշտ լինելում համոզված է և դրանից դուրս գալու նպատակ չունի: Այս նախագահի օրոք հնչել է ՀՀ-ի կողմից մեկ նորություն՝ Ցեղասպանության հետևանքների վերացման հասկացողությունը՝ հատուցման հարցը, բայց դա շատ կարճ տևեց, ինչը տպավորություն է թողնում, որ դա տակտիկական քայլ էր, ոչ թե այս իշխանության ռազմավարությունը:

Արդեն բավարար թվով պետություններ և միջազգային կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Ցեղասպանությունը, ուստի պետք է ազգովի նույն կեցվածքը դրսևորենք հատուցման հարցում, որը ճանաչման հետ կապված չէ: Ամենակարևորը սրա խոչընդոտն է՝ արձանագրությունները, որոնցից դուրս գալ է պետք»,- մեկնաբանեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Տարին ամփոփելով հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից՝ Կիրո Մանոյանն ասաց, որ այս տարի չեն եղել հարաբերություններ, Թուրքիայի կողմից եղել են փորձեր՝ ցույց տալու, թե ՀՀ-ի հետ ինչ-որ գործընթաց կա: «Թուրքիան դեռ կփորձի երկխոսություն սկսել սփյուռքի որոշ կազմակերպությունների հետ, այնպիսինների, որոնք աղերս չունեն այս խնդիրների հետ և փորձ էլ չեն ունեցել: Թուրքիան դա կփորձի ցույց տալ՝ որպես երկխոսության ճիգ, այնինչ մենք Թուրքիայի նույն կոշտ կեցվածքի շարունակությանն ականատես եղանք՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները պայմանավորել Ղարաբաղի հարցով:

Մեր առաջարկն է սեղանին դնել նախագիծ երեք պարբերությամբ՝ հայ-թուրքկան դիվանագիտական հարաբերություններ, ճանապարհների բացում և հարցերի լուծում միջազգային իրավունքին համապատասխան»,- տեսակետ հայտնեց նա:

Ըստ Կիրո Մանոյանի՝ հաջորդ տարի արտաքին քաղաքական խնդիրներից մեկը կլինի Եվրասիական միության և ԵՄ-ի հետ հարաբերությունների որոշակիացումը, Հայաստանը պետք է որոշի իր հարաբերությունների մակարդակը: Նրա համոզմամբ՝ այս խնդիրները որոշելիս առաջնահերթ պետք է լինի ՀՀ անկախության և անվտանգության պահպանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում