Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է լքել «արքայական ակումբ»-ի նախագահի պաշտոնը 2013 թվականի ամռանը: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն` Պերեսի որոշումը պայմանավորված է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի անձւվ, ինչպես նաև թիմի իմիջով: «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի արտահայտություններն ու լրագրողների հետ մշտական պատերազմները վատ ազդեցություն են գործում Պերեսի հեղինակության վրա: Բավական է հիշել «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև տեղի ունեցած միջադեպը, որտեղ Մոուրինյոն գլխավոր գործող անձերից էր:
Ներկայումս Պերեսն իր շրջապատում մարդ է փնտրում, ով կարող է փոխարինել իրեն «Ռեալ»-ի նախագահի պաշտոնում:









































