Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան գոհ է, որ ամռանը լքել է Մադրիդի «Ռեալ»-ն ու թուրինյան ակումբ տեղափոխվել:
«Թուրինում ինձ շատ լավ են վերաբերվում: Դժվար էր հեռանալ «Ռեալ»-ից, բայց ես չեմ ափսոսում: Շատ արագ կարողացա կողմոնորշվել և որոշում կայացնել:
Թուրինյան ակումբում աջակցում և վստահում են ինձ: Իսկ «Յուվենթուս»-ի մազրումներն անցնում են շատ բարձր մակարդակի վրա»,-Marca-ն մեջբերում է Մորատայի խոսքերը:








































