Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը գնահատել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի գործողությունները, ում ազգային թիմի առաջատար հարձակվող է համարում:
«Կար շրջան, երբ Բենզեման ընդհանրապես գոլեր չէր խփում: Բայց այժմ նա կրկին անում է դա: Կարիմը հիանալի դրսևորեց իրեն աշխարհի առաջնության ժամանակ: Սակայն հետո նա հոգնեց, ինչի մեղավորը ես եմ:
Միակ խաղացողը, ով մասնակցեց աշխարհի առաջնության բոլոր հանդիպումներին, Բենզեման էր, և գերմանացիների դեմ խաղում նա, պարզապես, հոգնած էր: Բենզեման Ֆրանսիայի հավաքականի առաջատար հարձակվողն է»,- RMC Sport-ը մեջբերում է Դեշամի խոսքերը:








































