Բրիտանական ֆունտ ստերլինգի փոխարժեքը համաշխարհային շուկաներում աճել է՝ հասնելով 2 տարում առավելագույն ցուցիչի՝ Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեի առաջին արդյունքների ֆոնին: Առաջին արդյունքներով՝ շոտլանդացիները չեն աջակցոմ Մեծ Բրիտանիայի կազմից տարածաշրջանի դուրս գալուն: Այս մասին հայտնում է France Presse-ը:
Հաղորդվում է, որ առավոտյան եվրոյի փոխարժեքը ֆունտի նկատմամբ նվազել է և Տոկիոյի բորսայում կազմել մեկ ֆունտի դիմաց՝ 0.7809 եվրո, իսկ Նյու Յորքի բորսայում՝ 0.7882 եվրո:
Միևնույն ժամանակ նշվում է, որ բրիտանական ֆունտի փոխարժեքը դոլարի նկատմամբ բարձրացել է և կազմել մեկ ֆունտի դիմաց 1.6522 դոլար՝ նախորդ առևտրային օրվա ավարտի 1.63890 դոլարի փոխարեն:










































