Հիլարի Դաֆֆը և Մայք Քոմրին ինն ամիս առաջ իրենց որդու՝ Լուկա Քրուզի ծնվելուց հետո իրենց հարաբերությունների համար գրեթե ժամանակ չեն ունեցել: Դեկտեմբերի 14-ին, Access Hollywood Live հաղորդման ժամանակ 25-ամյա Հիլարին պատմել է այն մասին, թե ինչպես է երեխան ազդել իրենց սեռական կյանքի վրա: «Ամեն ինչ փոխվեց: Օրվա վերջում ես այնքան եմ հոգնում, որ մտածում եմ. «Միգուցե մենք դա չանենք հիմա, երբ ես այդքան հոգնած եմ…»։ Եվ սկսում ես դրանով օրվա տարբեր ժամերի զբաղվել», -ծիծաղում է Դաֆֆը: Նա պատմել է , որ իր ամբողջ ժամանակը որդու հետ է անցկացնում: Հնարավոր է մեկ կամ երկու տարի անցնի, մինչև Հիլարին և Մայքը կորոշեն ընդլայնել իրենց ընտանիքի կազմը:
«Ես ու Մայքը շատ ենք սիրում Լուկային: Բայց երբ երեխաները մեծանում են, դու սկսում ես կարոտել նրանց հետ կապված խնդրներին և ուզում ես ամեն ինչ կրկնել», – ասում է նորաթուխ մայրիկը:
Երբ Հիլարին զբաղված չէ փոքրիկով, նա զբաղվում է իր արտաքինով և ցանկանում է վերադարձնել իր նախկին տեսքը: Սակայն դերասանուհին ասում է, որ չի ցանկանում դա միանգամից անել, քանի որ գիրացել է ինը ամիսների ընթացքում և արագ նիհարել չի կարող:








































