Վաղ փառքը Հարի Փոթերին օգուտ չտվեց: Դրա «ծանրությունից» Դենիել Ռեդքլիֆֆը բոլոր երիտասարդ դերասաններից ավելի շատ է տուժել: Դենիելը հաճախ է հայտնվում տարբեր սկանդալային իրավիճակներում: Այդ պատմություններից վերջինն էլ նյույորքյան գիշերային ակումբներից մեկում վեճ հրահրելն էր։
Դենիելն ընդհարվել էր դիջեյի հետ: Դերասանը, ականատեսների խոսքերով, Jagermeister լիկյորով կոկտեյլներ խմելիս է եղել, հետո որոշել է երաժշտական մի ստեղծագործություն պատվիրել և կարծես թե արդեն պայմանավորվել է դիջեյի հետ, սակայն հանկարծ նրանք սկսել են կռվել: Դրանից հետո աշխատակիցները դուրս են շպրտել Դենիելին ակումբից և խորհուրդ տվել տուն գնալ:
Դենիելի համար դժվար է կատարվածը բացատրել մամուլին և երկրպագուներին: Դերասանը, ով տառապում է ալկոհոլային կախվածությամբ, բազմաթիվ անգամ երդվել է, որ այլևս ալկոհոլին չի մոտենա, և գիշերային ակումբներ չի հաճախի:











































