Բրիտանացի բժիշկները նախազգուշացնում են, որ շուտով երկիր կարող են հասնել մոծակներ, որոնք հանդիսանում են մի շարք վտանգավոր, այդ թվում՝ մահացու հիվանդությունների կրողներ:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, հիվանդություններից մեկը, որը կրում են այդ մոծակները, Արևմտյան Նեղոսի տենդն է, որը կարող է մահվան հանգեցնել:
Փորձագետների գնահատականներով՝ նման միջատներն արդեն հայտնաբերվել են մայրցամաքային Եվրոպայում ու շուտով կարող են հատել ջրային սահմանն ու հասնել Մեծ Բրիտանիա: Դրա պատճառներից մեկը կլիմայի տաքացումն է:












































