Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալ»-ն ու «Աթլետիկո»-ն կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով:
Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, Մադրիդի «Ռեալ» կարող է տեղափոխվել Ռադամել Ֆալկաոն, իսկ հակառակ ուղղությամբ շարժվել Գոնսալո Իգուաինը:
Նշենք, որ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Ֆալկաոյի տրանսֆերը գնելու մեծ ցանկություն ունի:









































