«Միլան»-ի ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է զրկվել բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյի ծառայություններից:
Իտալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին կմեկնի Բրազիլիա, որտեղ բանակցություններ կվարի «Կորինտիանս»-ի հետ` ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ: Նշվում է, որ բրազիլական ակումբը շուրջ 15 մլն եվրո է առաջարկում Պատոյի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք` ավելի վաղ բրազիլացի ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ Պատոն լավ է զգում «Միլան»-ում և ակումբից հեռանալու մտադրություն չունի:






































