Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը նվեր է ստացել «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսից: Այդ մասին հայտնում է Marca-ն:
«Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի` «Բազել»-ի դեմ խաղից հետո Պերեսն այցելել է մադրիդյան ակումբի հանդերձարան` շնորհավորելով թիմն ու Կասիլյասին նվիրելով Կիբելա աստվածուհու քանդակի կրկնօրինակը, որի վրա գրված է. «Իկեր Կասիլյաս 1999-2014»:
Հիշեցնենք` արդեն 15 տարի է, որ Կասիլյասը հանդես է գալիս «արքայական ակումբ»-ում:









































