Դորտմունդի «Բորուսիա»-ից կրած պարտությունից հետո Լոնդոնի «Արսենալ»-ի գերմանացի լեգեոներ Լուկաշ Պոդոլսկին նշել է, որ մրցակիցն ավելի լավ էր խաղում:
Հիշեցնենք` դորտմունդցիները սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության են հասել «Արսենալ»-ի նկատմամբ:
«Խաղից անմիջապես հետո դժվար է հասկանալ պարտության պատճառը: «Բորուսիա»-ն արժանի էր հաղթանակի: Դորտմունդցիները մեզնից լավ էին խաղում առաջին իսկ րոպեից: Այսօր մենք չկարողացանք ցուցադրել մեր լավագույն խաղային որակները»,-ասել է Պոդոլսկին:





































