Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ

Լևոն Զուրաբյանը և Վարդան Օսկանյանը դիմել են գլխավոր դատախազին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը դիմում են հասցեագրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` իրենց առանձնազրույցի «ապօրինի գաղտնալսման» և ձայնագրությունը սոցիալական ցանցերում տեղադրելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով:

Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է, որ դիմումը քիչ առաջ մուտքագրել են Ազգային ժողովի քարտուղարություն, որտեղից էլ պետք է այն ուղարկվի Գլխավոր դատախազություն:

Կիրակի օրը համացանցում տեղադրված և լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրած ձայնագրությամբ դատախազությունը դեռ չէր զբաղվում` հիմնավորելով, որ Զուրաբյանը կամ Օսկանյանը հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել: Դատախազությունը վկայակոչում է Քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածը, որով սահմանված է ֆիզիկական անձանց հաղորդում ներկայացնելու կարգը: Սակայն Կոնգրեսը հայտարարում է, որ «սա ոչ թե մասնավոր գանգատի, այլ հանրային մեղադրանքի գործ է. լրատվամիջոցներում տեղ գտած հաղորդումները, տեղադրված ձայնագրման նյութը, նույն օրը Զուրաբյանի տարածած հայտարարությունը (ինչը նա դատախազությանը առաջարկել էր ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին) արդեն իսկ քրեական գործի հարուցման առիթ էր, ուստի դատախազությունը պարտավոր էր ուսումնասիրել հանգամանքները առանց որևէ մեկի դիմումի»:

«Ըստ Քրեական դատավարության օրենքի հրապարակումը կարող է առիթ դառնալ քրեական գործի հարուցման համար: Նրանք դա չեն անում, հիմա ես իրենց այդ հնարավորությունն էլ չեմ տա: Ես ուղղակի կդիմեմ դատախազություն գրավոր ձևով, որ նրանք հարուցեն քրեական գործ», – հայտարարել է Լևոն Զուրաբյանը:

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ «Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման և դրա՝ համացանցում հայտնվելու հետ ԱԱԾ-ն որևէ առնչություն ունենալ չէր կարող, և որ ծառայությանն ուղղված մեղադրանքները մտացածին են և անհիմն»: Հաշվի առնելով այս հայտարարությունը` պատգամավորը պահանջում է` «եթե դուք չեք, ապա գտեք, թե ով է»:

«Մենք, իհարկե, պետք է պահանջատեր լինենք այս հարցում, որովհետև կատարվել է հանցագործություն` Սահմանադրությամբ և օրենքով երաշխավորված իրավունքի դեմ, և ապօրինի գաղտնալսված զրույցի տեղադրում սոցցանցերում, ինչով խախտվել են մեր` քաղաքացիներիս իրավունքները: Մեզ համար ակնհայտ է , որ սա հատուկ ծառայությունների կողմից կատարված հանցանք է, բայց իրենք հիմա արել են հայտարարություն, որ որևէ կապ չունեն դրա հետ, և հարցը մեզ համար արդեն դառնում է հետևյալը. եթե կապ չունեք, ուրեմն հայտնաբերեք իրական հանցագործներին: Իհարկե, ոչ մի կասկած մեզ համար չկա, որ սա դեմագոգիա է, բայց մենք թույլ չենք տա, որ այս իշխանությունները կատարված հանցանքի համար պատասխանատվությունից խուսափեն», – ասել է Զուրաբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում