«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը կոչ է արել ֆուտբոլիստներին ու երկրպագուներին առանձնապես չոգևորվել վերջին հաջողություններից:
Կատալոնական ակումբի ղեկավարը հիշեցրել է, որ Տիտո Վիլանովայի սաները դեռևս Իսպանիայի չեմպիոն չեն:
«Բարսելոնա»-ն դեռևս չի նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Մենք կամփոփենք արդյունքները մրցաշրջանի ավարտից հետո: Առջևում մեզ սպասվում է ամենօրյա քրտնաջան աշխատանք: Բոլորը ձգտում են հաղթող դառնալ, և մենք չպետք է ավելորդ համեստություն ցուցաբերենք: Մինչև մայիս կամ հունիս կանգ չենք առնի»,- հայտարարել է Ռոսելը:







































