Անգլիական «Չելսի»-ն բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին առաջարկել է երկարաձգել պայմանագրի ժամկետը:
Ըստ նոր պայմանագրի` Ազարը «Չելսի»-ում պետք է ստանա շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչ 2019 թվականը:
Եթե Ազարը համաձայնվի նոր պայմանագիր կնքել «ազնվականների»-ի հետ, ապա կդառնա «Չելսի»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Բելգիացու ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը:









































