«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին իր թիմը տեսնել Անգլիայի չեմպիոնի դերում:
«Ցանկանում եմ «Յունայթեդ»-ին Անգլիայի չեմպիոն դարձնել: Եթե դա չստացվի այս տարի, կանենք հաջորդ կամ 3-րդ տարում:
ՔՓՌ-ի նկատմամբ հաղթանակն ինձ համար յուրահատուկ էր նաև այն առումով, որ այդ օրը կնոջս ծննդյան տարեդարձն էր: Ես նրան անակնկալ էի մատուցել, բայց նա ասաց, որ ամենամեծ նվերը կլինի թիմի հաղթանակը»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:









































