Բրազիլիայի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Սան Պաուլու»-ն սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Կրուզեյրո»-ի նկատմամբ:
Գոլերից մեկը 11մ հարվածով խփեց դարպասապահ Ռոջերիո Սենին: Սա նրա մարզական կարիերայի 120-րդ գոլն էր: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ դարպասապահն ավարտելու է մարզական կարիերան:
«Սան Պաուլու» – «Կրուզեյրո»՝ 2:0
1:0 Ռոջերիո Սենի (36′), 2:0 Ալան Կարդեկ (71′)





































