Երեկ Տաշքենդում ավարտվեց հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Արդյունքների ամփոփումից հետո պարզվեց, որ 56 երկրի 261 ըմբիշների պայքարում աննախադեպ նվաճման հասած՝ 8 քաշային կարգերից երկուսում ՝ 75 կգ (Արսեն Ջուլֆալակյան) և 98 կգ (Արթուր Ալեքսանյան) ոսկե մեդալ նվաճած Հայաստանի ընտրանին, որը հանդես եկավ օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, մեդալների հաշվարկով առաջինն է:
Մեդալների հաշվարկով թիմային պայքարում լավագույն հնգյակն այս տեսքն ունի՝
1. Հայաստան՝ 2 ոսկե, 0 արծաթե, 0 բրոնզե մեդալ
2. Ռուսաստան՝ 1-2-1
3. Իրան՝ 1-1-2
4. Հունգարիա՝ 1-0-2
5. Կուբա՝ 1-0-0
Լուսանկարը՝ Pan Photo-ի









































