Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ամերիկյան կողմը հրաժարվել է «ԱրմԹեք 2014» համաժողովին ընդունել Հովիկ Աբրահամյանին

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ամերիկյան կողմն այս տարի հրաժարվել է «ԱրմԹեք 2014» համաժողովին ընդունել հայկական պատվիրակությանը, որը պետք է գլխավորեր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այն դեպքում, երբ այդ համաժողովն ամեն տարի անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Հիշեցնենք, որ 2009 թվականից սկսած ամեն տարի աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, «ԱրմԹեք» համաժողովին մշտապես մասնակցում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը համարվում էր նաև այդ համաժողովի ձևավորողներից մեկը: Հենց Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ 2009 թվականին ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում բացվեց հայաստանյան ներկայացուցչությունը, որը բացառիկ հնարավորություն է այդ հարթակում վաճառելու սեփական արտադրանքը, կապեր հաստատելու համաշխարհային ՏՏ ոլորտի ընկերությունների հետ և քննարկելու նոր հեռանկարներ:

Այս տարի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա «ԱրմԹեք 2014» համաժողովը կայանալու է սեպտեմբերի 26-ին Նյու Յորք քաղաքի TKP համաժողովների կենտրոնում` «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո:

Մեր տեղեկություններով՝ համաժողովի կազմակերպիչները դիտավորյալ առաջ են բերել համաժողովի անցկացման օրը, որպեսզի այն համընկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի հետ, որը մեկնարկելու է սեպտեմբերի 16-ին եւ որին մասնակցելու է նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք նաև, որ նստաշրջանի հիմնական քննարկումը նախատեսված է սեպտեմբերի 24-ին , որին էլ թերևս կմասնակցի Սերժ Սարգսյանը: Վերջինս, նախնական տեղեկություններով, դրանից հետո, սեպտեմբերի 26-ին, մասնակցելու է նաև «ԱրմԹեք 2014»-ին, ինչի արդյունքում կլուծվի երկու հարց. չի նկատվի հայկական կողմի բացակայությունը, և հայկական կողմը չի ներկայացնի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը այդպես էլ չի ընդունվել ու չի ընդունվելու Արևմուտքի կողմից: Նա Արևմուտքի համար մինչ պաշտոնավարման ավարտը համարվելու է անցանկալի անձ: Դրանում մենք համոզվեցինք նաև Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո, երբ վերջինս այդպես էլ որևէ շնորհավորանք չստացավ համաշխարհային ֆինանսական կազմակերպություններից՝ Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից, Զարգացման բանկից, որոնք ակտիվորեն համագործակցում են ՀՀ կառավարության հետ: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների նման արհամարհական վերաբերմունքը ՀՀ նորանշանակ վարչապետի հանդեպ փաստեց միայն մեկ բանի մասին, որ վերջինս թերևս ընդունելի կերպար չէ նրանց համար թեկուզ միայն այն պատճառով, որ կիլիոմետրերով հեռու է տնտեսության կառավարումից: Դե իսկ ՏՏ ոլորտն ու Հովիկ Աբրահամյանը, ինչպես՝ խոսակցական լեզվով ասած, խոզը տուրնիկից:

 

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում