ՀՀ տնտեսության անկումը հաջողությամբ ապահոված վարչապետ Տիգրան Սարգսյանի շրջապատում այս օրերին բերկրանք են ապրում նրա ամերիկյան այցելությունների ու ընդունելության տպավորություններից: «Հրապարակ»-ը գրում է, որ հպարտությամբ պատմում են, որ այնտեղ Տիգրան Սարգսյանին «գլխի վրա» են ընդունել, այն իր տեսակով աննախադեպ է եղել: Ավելին, պարծենում են, թե վարչապետի «Kennedy High Scool»-ում ունեցած դասախոսությանը ներկա են գտնվել ականավոր դեմքեր, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ու մտավորականներ: Նրանց թվում է եղել նաև Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը, ում 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ արեց ընդդիմությանն աջակցելու համար:











































