Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հուսով է, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի ժամանակ քվեարկողները «լավ կմտածեն իրենց ապագայի մասին», գրում է Guardian-ը:
Հաղորդվում է, որ Եղիսաբեթ Երկրորդը նման նկատառում է հայտնել երկրպագուների հետ հանդիպմանը, որոնցից մեկը կատակել է՝ ասելով, թե չպետք է հիշատակել կայանալիք հանրաքվեի մասին:
Ի պատասխան դրան՝ Եղիսաբեթ Երկրորդը նկատել է. «Հուսով եմ՝ մարդիկ լավ կմտածեն ապագայի մասին»:
Բուքինգհեմյան պալատում հրաժարվել են մեկնաբանել թագուհու մասնավոր զրույցները:












































