Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ամանորի գիշերը Նոր տարին դիմավորելու փոխարեն երևանցի «ջահելներն» իրար են ծեծել ու դանակահարել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է Արսեն Փահլևանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 18-ամյա Արսեն Փահլևանյանը 2014 թվականի հունվարի 1-ին Հյուսիսային պողոտայի «Այվի» սրճարանի մոտ վիճաբանել է Արթուր Հարությունյանի հետ:

Փահլևանյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Հարությունյանի մեջքին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Արսեն Փահլևանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Փահլևանյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Գործի դատական քննությունը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց ամբաստանյալ Արսեն Փահլևանյանի եղբայր Սուրենը, ով նույնպես դեպքի պահին եղել էր «Այվի» սրճարանում:
Սուրենն ասաց, որ իրենց ծնողները Նոր տարին դիմավորում էին ռեստորանում՝ ընկերների հետ:

Ինքն ու եղբայրը որոշել էին տանը նշել Ամանորը: Սակայն իրենց տանը դեկտեմբերի 31-ի երեկոյան լույս չկար: Իրենք էլ որոշել են Նոր տարին իրենց ընկեր Մեսրոպի հետ դիմավորել երևանյան սրճարաններից մեկում:

Զանգահարել են «Այվի» սրճարան ու սեղան են պատվիրել երեք հոգու համար:

Խմել են ինքն ու Մեսրոպը: Օղի ու շամպայն են խմել, հետո վատ են զգացել՝ խմիչքները խառնելու պատճառով: Արսենը չի խմել, որ մեքենան վարի:

Վկան ասաց, թե երեկոյի ավարտին ինքը դուրս է եկել սրճարանից ու տեսել, որ սրճարանի մոտ վեց-յոթ անծանոթներ դաժանաբար ծեծում են Մեսրոպին: Վերջինս գետնին ընկած էր:

Իր գլխում միայն մի միտք է եղել՝ ինչպե՞ս օգնի, փրկի Մեսրոպին: Մոտեցել է, որ օգնի, բայց իրեն էլ այնպես են խփել, որ քթի կոտրվածք է ստացել:

«Մնացածը խավար եմ հիշում»,- ասաց վկան:

Վկան հայտնեց, որ ծեծող տղաներին նախկինում երբեք չէր տեսել, մինչև հիմա էլ իրեն հայտնի չէ, թե նրանք ինչո՞ւ էին ծեծում Մեսրոպին, ինչի՞ց էր առաջացել վեճը:

Տուժողին՝ Արթուր Հարությունյանին, չի ճանաչում: Կարծում է՝ նրանք Մեսրոպին ինչ-որ մեկի հետ «խառնել էին»:

Վկան հայտնեց, որ դեպքից հետո, քանի որ ծեծված է եղել, աչքի տակը կապտած, քիթը՝ ջարդված, տուն չի գնացել, որ ծնողներն իրեն այդ տեսքով չտեսնեն: Ծնողներին ասել են, թե գնում են Ծաղկաձոր:

Գնացել է Մեսրոպենց տուն, նրանք հարևանությամբ են ապրում:
Հունվարի 5-6-ին եղբոր հետ մեկնել է Մոսկվա: Իրենք վաղուց էին ծրագրել, որ Մոսկվա գնան: Հիմա առիթն առաջացել էր, իրեն հարկավոր էր քիթը «դզել»:

Մոսկվայում տնային պայմաններում քթին գիպս են դրել:

Արսենն իրեն ասել է՝ ես տեսա, որ քեզ ու Մեսրոպին դաժան ծեծի են ենթարկում, դանակով խփեցի, որ ձեզ պաշտպանեմ:

Վկան թերահավատորեն է վերաբերվում եղբոր խոստովանությանը:

Ավելի վաղ մեղայականով ոստիկանություն է ներկայացել նաև Մեսրոպը, խոստովանել, թե ինքն է տուժողին դանակահարել, որպեսզի օգնի ծեծվող Սուրենին:

Չնայած Մեսրոպի խոստովանական ցուցմունքին, գործով նա չէ ամբաստանյալը: Նա վկա է:

Նախաքննությամբ չի հաստատվել, որ տուժողին դանակահարել է Մեսրոպը:

Դանակահարության ու ծանր մարմնական վնասված պատճառելու մեղադրանքն առաջադրվել է Արսենին, ու հիմա ամբաստանյալի աթոռին է երկրորդ ինքնախոստովանողը՝ Արսեն Փահլևանյանը:

Վկա Սուրենն ասաց, թե ինքն ականատես չի եղել, որ Մեսրոպը ինչ-որ մեկի հետ առճակատման մեջ լինի սրճարանում:

Ինքը եղբոր ու Մեսրոպի մոտ երբեք դանակ չի տեսել, չի հավատում, թե նրանք ունակ են ինչ-որ մեկին դանակով հարվածելու, «նրանք երևի մեկը մեկին պահելու համար են այդպես ասում»:

Վկան ենթադրեց, թե տուժողը գուցե այլ վայրում է ստացել իր ծանր վնասվածքը:

Քթի կոտրվածք ստանալուց հետո, ըստ վկայի, ինքը գտնվել է անգիտակից վիճակում: Ուշքի է եկել, երբ եղբայրն իրեն մեքենա էր նստեցնում: Մեսրոպն արդեն մեքենայում էր, նրա վիճակը ևս շատ վատ էր:

Վկան ներկայացրեց լուսանկար, որում պատկերված էր ինքը՝ աչքի տակը կապտած, քիթը՝ ուռած: Վկան ասաց, թե «սելֆի» է արել իրեն, որ այդ վիճակում տեսնի՝ ինչ տեսք ունի: «Նման վիճակում երբեք չեմ եղել»:

Նախաքննության ժամանակ վկան ասել է, թե կռվի ժամանակ իրեն ծեծել են, ինքը տեսել է՝ ինչպես եղբայրը դանակով խփեց ծեծողներից մեկին:

Դատարանում վկան ասաց, թե նախաքննական ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում:

Ինքը ոստիկանություն է գնացել իր փաստաբանի հետ: Քննիչն իրեն մի առանձին սենյակ է տարել, «գլխին ավետարան է կարդացել»՝ տուժողը թեթև վնասվածք է ստացել, էս գործը փակվելու է, մենք հարգում ենք ձեր ոստիկան հորը, միայն թե դու գրի, որ տեսել ես խփելու պահը: «Ես էլ հավատացի ու գրեցի՝ մտածելով, թե Արսենին օգուտ կտա»:

Սուրենն ասաց, թե իր փաստաբանը հետաքրքրվել է՝ ինքն ինչ է գրում, ինքն էլ ասել է՝ դուք մի խառնվեք, ինչ պետք ա՝ գրում եմ:

Վկան ասաց, թե «Այվիի» զուգարանում եղել է, այնտեղ տեսել է Մեսրոպին, ով լվացվում էր:

Կա տեսանկարահանված նյութ, սակայն ինքը այդ տեսագրության մեջ ոչ ոքի չի ճանաչել: Քննիչն ասել է՝ կոստյումովը դու ես: Բայց դեպքի օրն ինքը կոստյում չէր հագել:

Ըստ վկայի՝ սա առանձնահատուկ գործ է: Ուրիշ գործերով ասում են՝ ես չեմ, ես չեմ արել, իսկ էստեղ ուրիշ է՝ երկու հոգի ասում են՝ ես եմ արել, ես եմ արել:

Վկան ասաց, որ նախաքննության ժամանակ ճիշտը չի ասել, մտածել է՝ դատարանում ճիշտը կասի:

«Մենք էինք ծեծված, մենք էինք տուժող…»,- ասաց վկան:

Ըստ վկայի՝ իր նկատմամբ նախաքննության ժամանակ բռնություն չի գործադրվել, սպառնալիքներ չեն հնչել: Քննիչը միայն ուղղորդել է իրեն, նաև ասել է՝ մենք քո հորը հարգում ենք:

Վկան ասաց, թե իրենց հայրը խստապահանջ է: Հենց հայրն է զանգել Մոսկվա ու ասել՝ վերադարձեք, ձեզ մեղադրում են, թե մարդ եք խփել:

Արսենը շուտ է եկել Երևան՝ հունվարի 16-ին, իսկ Սուրենը վերադարձել է հունվարի 26-ին:

Սուրենը մանկուց զբաղվել է կարատեով: Հայաստանի բազմակի չեմպիոն է, մեկ անգամ էլ աշխարհի չեմպիոն է եղել:

Դատական նիստին չէր ներկայացել տուժող Արթուր Հարությունյանը:

Հաջորդիվ կհարցաքննվի ամբաստանյալ Արսեն Փահլևանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում