Իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին խոսել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու հնարավորության մասին.
«Ես սիրում եմ նոր մարտահրավերներ ընդունել: Ֆանտաստիկ կլինի, եթե ես գլխավորեմ Պորտուգալիայի հավաքականը: Կարծում եմ, որ ցանկացած մարզիչ կերազեր գլխավորել այդ ընտրանին, քանի որ այն Եվրոպայի ամենատաղանդավոր հավաքականներից մեկն է: Ինձ համար մեծ պատիվ կլինի գլխավորել Պորտուգալիայի հավաքականը»-,ասել է Մանչինին:
Նշենք, որ «ԵՎՐՈ-2016»-ի ընտրական փուլի Պորտուգալիա-Ալբանիա հանդիպումից հետո, որտեղ Ալբանիայի ընտրանին հաղթեց 0:1 հաշվով, պորտուգալացիների գլխավոր մարզիչ Պաուլո Բենտուն հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից:





































