Սեպտեմբերի 11-ին Բենղազիի հյուպատոսարանում տեղի ունեցած ողբերգության քննության արդյունքները փոխանցվել են պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, տեղեկացրել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Զինված հարձակման արդյունքում սպանվել է ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը, ինչպես նաև հյուպատոսարանի մեկ աշխատակից և երկու հատուկջոկատայիններ: Դեսպանի սպանությունը սենատորների և կոնգրեսմենների վրդովմունքն էր առաջացրել, ովքեր մեղադրում էին հետախուզական և ԱՄՆ-ի արտաքաղաքական ծառայություններին դիվանագետների անվտանգությունը պատշաճ կերպով չկազմակերպելու համար: Երկու ամիս անց Քլինթոնը հատուկ հանձաժողով էր ստեղծել կատարվածի հետաքննությունն անցկացնելու համար: Հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքները և զեկույցը ուղարկել պետքարտուղարին:
Հինգշաբթի օրը Քլինթոնը պետք է ելույթ ունենար սենատում: Ելույթը պետք է նվիրված լիներ ողբերգությանը: Սակայն վատառողջ լինելու պատճառով, նա չի կարող ելույթ ունենալ:









































