Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնության վերջին օրը:
71 կգ քաշային կարգում շարունակում է մարզիչների սպասելիքներն արդարացնել Վարշամ Բորանյանը:
Մեր ըմբիշը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Բորանյանը քառորդ եզրափակչում առանց մեծ ուժեր ծախսելու 2:1 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեու Ժադրաևին:









































