Իտալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այցելել է «Տորինո»-ի մարզաբազա և հարցրել թիմի կիսապաշտպան Խուան Մինյոյին, կցանկանա՞ արդյոք նա հանդես գալ Իտալիայի հավաքականի կազմում:
24-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը, ում տրանսֆերը թուրինցիները 3.2 մլն եվրոյով ձեռք են բերել «Բոկա Խունիորս»-ից, ոչ մի անգամ չի հրավիրվել իր երկրի հավաքական:
Նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Տորինո» տեղափոխված ֆուտբոլիստն Իտալիայի քաղաքացի է: Այդ մասին հայտնում է Tuttosport-ը:







































