Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի` լոնդոնյան ակումբ տեղափոխությունն անհնարին է:
«Մոռացեք Ռոնալդուի մասին: Ելնելով մեր եկամուտներից և թիմում ընդգրկված ֆուտբոլիստների կազմից կարող եմ ասել, որ մենք հիանալի աշխատանք ենք կատարել:
Մինչ այդ ես լավ ուսումնասիրել էի տրանսֆերային շուկան, իսկ ակումբը ձեռք բերեց անհրաժեշտ ֆուտբոլիստների իրավունքները»,- Mirror-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:





































