Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Շինջի Կագավան մեծ ոգևորություն է ապրում` գերմանական ակումբ վերադառնալու կապակցությամբ: Ճապոնացի ֆուտբոլիստը հուսով է, որ կրկին հաջողությունների կհասնի դորտմունդյան ակումբի կազմում:
«Պարզապես անչափ ուրախ եմ` «Բորուսիա» վերադառնալու համար: Այս թիմը մեկ ընտանիք է»,- Bild-ը մեջբերում է Կագավայի խոսքերը:
Հիշեցնենք` Կագավան «Բորուսիա» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:





































