Ամերիկյան Dragon տիեզերանավը Միջազգային տիեզերակայան կուղևորվի սեպտեմբերի 20-ին: Այս մասին հայտարարել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA):
Տիեզերանավի գործարկումը տեղի կունենա Falcon 9 հրթիռակրի օգնությամբ` ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայից, որը տեղակայված է Ֆլորիդա նահանգում:
Մեկնարկը նախատեսված է տեղական ժամանակով ժ. 02:16-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 10:16-ին): Եթե գործարկմանը ինչ-որ բան խանգարի, ապա մյուս փորձը կձեռնարկվի սեպտեմբերի 21-ին՝ տեղի ժամանակով ժ 01:53-ին (Երևամնի ժամանակով ժ. 09:53-ին):
Dragon բեռնատար տիեզերանավը Միջազգային տիեզերակայան կհասցնի մոտ 2.5 տոննա սննդամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ ու գիտափորձերի համար անհրաժեշտ նյութեր, այդ թվում՝ տիեզերական առաջին 3D-տպիչը:
Տիեզերանավը պետք է վերադառնա մոտ 1 ամիս անց: Սարքը երկիր պետք է հասցնի գիտափորձերի արդյունքներն ու այլ սարքավորումներ:












































