Կատալոնական «Բարսելոնա»-ի մի շարք ֆուտբոլիստներ վերականգնվել են վնասվածքներից:
Այսօր առավոտյան թիմն անցկացրել է հերթական մարզումը: Ընդհանուր խմբի կազմում առանց սահմանափակումների մարզվել են նաև Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան, Տոմաս Վերմալենն ու Ժերեմի Մատյեն:
Վնասվածք ունի միայն Ժորդի Մասիպը, ով մարզվել է անհատական ծրագրով:








































