Sotheby’s առևտրի տանն արձանագրվել է աննախադեպ իրադարձություն: 800-1200 դոլար գնահատված չինական ծաղկամանը վաճառվել է 18 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է ArtInfo կայքը: Այս սենսացիոն աճուրդի պատճառն այն է, որ մասնագետները չեն կարողացել հստակ որոշել, թե որ դարի է արվեստի այդ գործը:
Sotheby’s առևտրի տանը կարծում են, որ դա 20-րդ դարի սկզբի աշխատանք է: Սակայն այլ մասնագետներ, որոնք «անողոք» պայքար են մղել այս ծաղկամանի համար, կարծում են, որ այն պատկանել է Ցյանլուն կայսրին և թվագրվոմ է 18-րդ դարով:
Sotheby’s աճուրդների տանն էլ են կասկածներ ունեցել այս լոտի վերաբերյալ, քանի որ դրա նկարագրման մեջ նշել են, որ այս աշխատանքը բնորոշ է Ցյանլուն կայսեր ժամանակ կատարված աշխատանքներին:












































