Թեհրանում գտնվող ճարտարապետական Next Office ստուդիան ստեղծել է Sharifi-ha House-ը, որն ունի շարժիչով կառավարվող սենյակներ: Դրանք կոճակի սեղմմամբ կարող են 90 աստիճանի պտույտ կատարել՝ հարմարվելու լույսին, եղանակին և բնակչի տրամադրությանը:
Տան շինարարությունն ավարտվել է անցած տարի: Ոգեշնչման աղբյուր են հանդիսացել հին իրանական առանձնատները, որոնք ավանդաբար կառուցվել են ամառային և ձմեռային հյուրասենյակներով:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի









































