Իտալական «Յուվենթուսի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսը հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին:
«Վերջերս լուրեր էին պտտվում, թե իբր ես վնասվածք եմ ստացել: Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ այդիպիսի բան չկա:
Ես գտնվում եմ հիանալի մարզավիճակում և հարյուր տոկոսով պատրաստ եմ «Ուդինեզեի» դեմ խաղին», – ասել է Տևեսը:







































