Դանիացի ձկնորսներից մեկը բռնել է հսկայական կապույտ մարլին ձուկ՝ 488 կգ քաշով: Թոմաս Պետերսոն Էլդորը կարթով ձուկ էր բռնում Ատլանտյան օվկիանոսում՝ Ազորյան կղզիներից ոչ հեռու՝ հայտնում է The Local-ը:
Մարլինին դուրս բերելու համար տղամարդուց պահանջվել է մոտավորապես երեք ժամ: Ձկնորսը մտադիր է ապագայում դրանից խրտվիլակ պատրաստել:
Ատլանտյան կապույտ մարլինները մենակյաց են ու գրեթե բնական թշնամիներ չունեն՝ իրենց չափի պատճառով:













































