Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը ստիպված է եղել ներողություն խնդրել ուղևորուհուց, որի ուղեբեռում իրավապահները մոռացել էին 230 գրամ պայթուցիկ սարք կինոլոգիական ուսումնավարժանքի ժամանակ, որն անցկացվել է Սիդնեյի օդանավակայանում:
Ուղևորուհին Սիդնեյի օդանավակայանում ստացել է ճամպրուկ ուղեբեռի փոխարեն, որը վնասվել է թռիչքի ժամանակ: Որքան մեծ էր նրա զարմանքը, երբ հայտնաբերեց 230 գրամ պայթուցիկ նյութ, որն իրավապահները մոռացել էին ոստիկանական շներին վարժեցնելիս, գրում է The Daily Mail-ը:
Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը արդեն ներողություն է խնդրել այն դժվարությունների համար, որ ծագել են իրենց պատճառով:













































