«Մանչեսթեր Յոունայթեդ»-ի նորեկ Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ թիմի առաջադրանքը նոր մրցաշրջանում տիտղոս նվաճելն է:
«Առաջադրանքս գոլեր խփելն ու տիտղոսներ նվաճելն է: Պետք է օգնեմ նաև Կոլումբիայի հավաքականին, որը նախապատրաստվում է Ամերիկայի գավաթին ու աշխարհի 2018թ. առաջնությանը:
Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է: Այստեղ խաղում են լավագույն ֆուտբոլիստները: Դա կարևոր է ինձ համար, քանի որ ցանկանում եմ առաջադիմել որպես ֆուտբոլիստ ու հաղթանակներ տանել:
Աշխարհի առաջնության ժամանակ բոլորը տեսան, որ Վան Գալն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Կարծում եմ՝ նա այն մասնագետն է, ով հասկանում է իր խաղացողներին ու ցանկանում է նրանցից քաղել առավելագույնը»,- Ֆալկաոյի խոսքերը մեջբերում է FourFourTwo-ն:







































