Հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ շոտլանդացիների մեծ մասը ցանկանում է առանձնանալ Մեծ Բրիտանիայից, Կատալոնիայում հրահրել է անջատողական ակցիաների նոր ալիք: Այս մասին գրում է The Local-ը:
«Շոտլանդիան մեզ ստիպեց նախանձել և ուժ տվեց: Իրավիճակը Մեծ Բրիտանիայում ցույց է տալիս, որ հնարավոր է Մադրիդին չենթարկվելու ժողովրդավարական սցենար»,- հայտարարում են Իսպանիայից Կատալոնիայի անջատման կողմնակիցները:
Նրանց խոսքով՝ այն փաստը, որ Շոտլանդիայում սկզբունքորեն հնարավոր է հանրաքվե անցկացնել, «արդեն հաղթանակ է»:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 18-ին:












































