Մոսկվայի քաղաքային դատարանը մեղմել է Il Pittore ռեստորանի սեփականատեր Սուրեն Մկրտչյանի դատավճիռը, որի մեղքով ռեստորանում գազի պայթյունի հետևանքով զոհվել էր երեք մարդ,-հաղորդում է Interfax-ը:
Հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը Մկրտչյանին դատապարտել էր 1 տարի 8 ամիս ազատազրկման հրշեջ անվտանգության և աշխատանքի կանոնները խախտելու համար:
Այժմ Մոսկվայի քաղաքական դատարանը, դիտարկելով Մկրտչյանի փաստաբանի հայցը, վերանայել է դատարանի կայացրած որոշումը և ամբաստանյալին դատապարտել է պայմանական ազատազրկման: Դատարանը հաշվի է առել այն փաստը, որ Մկրտչյանը պահում է իր երկու անչափահաս երեխաների ու տարեց ծնողների և ունի հաշմանդամության երկրորդ կարգ:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Il Pittore ռեստորանում գազի հետևանքով պայթյունը տեղի էր ունեցել 2012 թ. հունվարին: Պայթյունի հետևանքով զոհվել էին ռեստորանի երեք աշխատակիցները, իսկ 39 մարդ տարբեր աստիճանի վնասվածներ էր ստացել: