Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնա»-ի աշխատանքներն ամառային տրանսֆերային շուկայում և նշել, որ հարձակման գծի առաջատարներ Լիոնել Մեսսին և Նեյմարը պետք է մասնակցեն նաև պաշտպանության գծի գործողություններին:
«Բարսելոնա»-ն հիանալի հզորացրել է իր կազմը: Այնպիսի ֆուտբոլիստն, ինչպիսին Լուիս Սուարեսն է, կարող է մեծ փոփոխություններ կատարել հարձակման գծի գործողություններում և մշտական վտանգ ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Մեսսիի և Նեյմարի հետ նրանք գերազանց եռյակ կկազմեն:
Հիանալի կլիներ, եթե նրանք մասնակցեին նաև պաշտպանության գծի գործողություններին: Սուարեսն անում է դա, իսկ մյուս երկուսը` ոչ»,- Marca-ն մեջբերում է Կապելոյի խոսքերը:









































