«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է, ինչ հանրապետական պատգամավորները լծվել են իրենց նախկին ասածները սրբագրելու գործին եւ հայտարարում են, որ կառավարման խորհրդարանական մոդելը դեմոկրատական է։ Արդյոք խորհրդարանական մոդե՞լն է խնդիրը, թե՞ քաղաքական կամքը։ Օրինակ՝ իբրեւ դեմոկրատիայի տարր, այդ մոդելի պարագայում հայրենի խորհրդարանում տեղ չե՞ն գտնի մականունավոր պատգամավորները․ երեկ մեր լրագրողի հարցին ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանը՝ Մխիկը, ցնցող պատասխան է տվել. «Ես չգիտեմ ով ինչ կլինի, բայց մականուններ… ճանաչված մարդիկ էլ են ժամանակին մեծություններ, մականուններ ունեցել, հնարավոր է այդ ամեն ինչը լինի, բայց, համենայնդեպս, մենք պետք է լավ նայենք մեր երկրի ապագային եւ ցանկանանք, որ այդ բարեփոխումներն ի նպաստ բերի մեր ժողովրդին ու պետությանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում










































