Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի ԵՄ-Ադրբեջանի համագործակցության խորհուրդ 13-րդ հանդիպմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը:
«Այցի շրջանակում ծրագրված են հանդիպումներ Հարևանության եվրոպական քաղաքականության և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, ինչպես նաև քննարկումներ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների բոլոր ոլորտների վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և մարդասիրական հարցեր»,- ասված է հայտարարությունում:
Նոյեմբերին Ֆյուլեն Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման արդունքներով հայտարարել է, որ ԵՄ-ն ու Ադրբեջանն ունեն կապերի հետագա զարգացման համար վիթխարի ներուժ: Մասնավորախես, առաջընթաց կա այցագրային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի հարցերով բանակցային գործընթացում, զարգանում է էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերությունը:
Նա նշել է, որ Բաքվի հետ ԵՄ համագործակցության հետագա զարգացման համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարության սկզբունքների հանդեպ հարգանքին, մասնավորապես՝ ընտրական իրավունքին, ազատ հավաքների իրավունքին և ԶԼՄ-ների ազատությանը:







































