Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը չի կարող նայել, թե ինչպես են նրա երեխաները սերֆինգ սովորում, քանի որ նա սարսափելի վախենում է շնաձկներից, գրում է բրիտանական Ok ամսագիրը:
Աստղը և նրա կինը՝ Անջելինա Ջոլին տարեսկզբին բավականին երկար ժամանակ Ավտսրալիայում են անցկացրել, քանի դեռ Ջոլին նկարահանում էր «Անհաղթը» ֆիլմը: Այդ ընթացքում նրա ավելի ավագ երեխաները փորձել են սերֆինգով զբաղվել:
Օրերս Ջոլին խոստովանել է, որ Փիթը չի կարողացել նայել ջրում գտնվող իր երեխաներին, քանի որ սարսափելի վախենում է շնաձկների հարձակումներից:
Դերասանուհին պարբերականին պատմել է, որ ինքն էլ է ջրից վախենում, սակայն պնդել է, որ իր երեխաները լողալ սովորեն:
«Ես երեխաներիս վաղ հասակից լողալ եմ սովորեցրել, քանի որ ինքս վախենում եմ խեղդվել: Ջրի առումով ես իսկական պարանոիկ եմ և վաղուց օվկիանոս չեմ մտել»,- խոստովանել է Ջոլին:









































