Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում կայացավ հետաքրքիր ու թիմերի անունով հնչեղ մի հանդիպում:
Փարիզում «ՊՍԺ»-ն ընդունել էր Լիոնի «Օլիմպիկ»-ին: Խաղն անցավ հավասար ու անզիջում պայքարում: Թիմերից և ոչ մեկը չէր ցանկանում զիջել ու միավորներ կորցնել:
Սակայն ավելի համառ ու հաջողակ գտնվեցին փարիզցիները: Բլեզ Մատյուիդիի ջանքերով նրանք կարողացան մեկ գոլ խփել ու հաղթանակ տանել: Գոլային փոխանցումը կատարեց Զլատան Իբրահիմովիչը:
«ՊՍԺ»-«Լիոն»՝ 1:0
Գոլը՝ Մատյուիդի, 45՛










































