Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման դեպքում նրա տարածքում կդադարի բրիտանական ֆունտ ստեռլինգի շրջանառությունը: Այս մասին Էդինբուրգում իր ելույթի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Նրա խոսքերով` Միացյալ Թագավորության արժույթային միությունը «չի գործի», և լքելով Մեծ Բրիտանիան, շոտլանդացիները հրաժարվում են նաև նրա արժույթային միավորից, գրում է ITAR-TASS-ը:
Իր ելույթի ժամանակ Քեմերոնը վստահեցրել է, որ ավելի շատ հոգ է տանում իր երկրի, քան իր կուսակցության մասին` հավելելով, որ իր սիրտը կկոտրվի դրա մասնատման դեպքում: Մեծ Բրիտանիան նա անվանել է «ժողովուրդների ընտանիք, որը մենք միասին ենք կերտել»:








































