Ռուսաստանում գործող IslamNews կայքը, որն իրեն հորջորջում է որպես Ռուսաստանի մուսուլմանների կյանքը ներկայացնող խոշորագույն լրատվական գործակալություն, այսօր մի նյութ է հրապարակել, որում անդրադարձել է Նովրուզի տոնակատարությունների առիթով մի շարք երկրների նախագահների նախատեսվող այցելությանը Իրան:
Կայքը նշելով, որ տոնակատարությանը մասնակցելու են Իրանին սահմանակից հինգ երկրների` Հայաստանի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ու Իրաքի նախագահները, ավելացնում է, որ այնտեղ չի լինի Ադրբեջանի նախագահը` Հայաստանի իր գործընկերոջ պատճառով: Ալիևին Թեհրանում կփոխարինի Ադրբեջանի փոխվարչապետ Էլչին Էֆենդիևը:
Հետաքրքրական է, որ IslamNews ճչան իսլամամետ անվանումով այս գործակալությունը, չգիտես ինչու, Իրանի կրոնական այս տոնախմբության մասին խոսելիս` «Նովրուզի համաշխարհային փառատոնի» անվան սկզբում օգտագործում է «այսպես կոչված» բառակապակցությունը: Ըստ երևույթին, այդ գործակալությանը տհաճ է կա՛մ Իրանը, կա՛մ էլ նրա կրոնական ուղղությունն ու ավանդույթը: