Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 9-ին, ժամը 23.01-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացու ձեռքը մնացել է Երևանի Շիրակի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի վերելակի դռների արանքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացու ձեռքն ու ոտքը մնացել են վերելակի և պատի միջև ընկած հատվածում:
Փրկարարները դուրս են բերել 23-ամյա Ն. Ա.-ին, ով ոտքի և ձեռքի վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:








































