«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական ինտերնետ-խանութը ապշեցրել է «կարմիր սատանաներ»-ի երկրպագուներից մեկին:
Անգլիական գրանդի երկրպագուն Ֆալկաոյի անունը կրող մարզաշապիկ է պատվիրել, երբ ֆուտբոլիստը «Յունայթեդ» է տեղափոխվել: Սակայն ֆուտբոլասերը ապշել է` ստանալով տառասխալով տպված` «Ֆլակաո» մարզաշապիկը:
Հետաքրքիր է, թե ինչպես կվարվեր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, եթե ստիպված լիներ արտադրել Յան Վենեգոր օֆ Հեսելինկի անունը կրող մարզաշապիկներ:








































