«Ռոմա»-ի նախագահ Ջեյմս Պալոտան հերքել է «Բավարիա»-ի կազմը համալրած Մեհդի Բենատիայի հայտարարությունը: Մարոկացին նշել էր, որ իրեն այլ ակումբ տեղափոխվելու հնարավորություն են տվել՝ ունենալով ֆինանսական խնդիրներ:
«Հուլիսին խոսում էինք նոր պայմանագրի մասին: Ցանկանում էինք բարձրացնել նրա աշխատավարձը, պահել թիմում, իսկ նա անընդհատ ստում էր:
Նա խաբեց բոլորին՝ Ռուդի Գարսնային, ինձ, իր թիմակիցներին: Նա այս ողջ ժամանակահատվածում ցանկանում էր հեռանալ «Ռոմա»-ից:
Տնօրեն Վալտեր Սաբատինին ասաց, որ չի կարելի պահել ֆուտբոլիստի, ով չի ցանկանում խաղալ թիմում՝ այդպիսով փչացնելով մթնոլորտը հանդերձարանում: Գլխավոր մարզիչը կիսեց նրա կարծիքը:
Հարցը փողը չէր, մենք ֆինանսական խնդիրներ չունենք: Երբեմն ստիպված ենք լինում դժվարին որոշումներ կայացնել»,- ասել է Պալոտան:










































