ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Կոնեկտիկուտ, որպեսզի մասնակցի 20 երեխաների սգո արարողությանը, որոնք ուրբաթ օրը սպանվել են տարրական դպրոցում, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ում հայտարարվել էր 4-օրյա սուգ. կառավարական բոլոր շենքերի, զինվորական կետերի, ԱՄՆ արտասահմանյան ներկայացուցչական կառույցների ազգային դրոշները խոնարհված էին:
Washington Post-ը այս կապակցությամբ մեջբերում է նախագահի խոսքերը. «Մենք պետք է միավորվենք և կառուցողական միջոցներ ձեռնարկենք նման ողբերգությունների կանխման համար, և դա չպետք է կախված լինի քաղաքականությունից»: