BBC-ն պատրաստվում է մանկական ծրագրերում հաճախակի ցուցադրել գեյերի դրական կերպարներ, որպեսզի բրիտանացիները հասարակության մեջ համակերպվեն նույնասեռականների հետ և նրանց ընդունեն որպես նորմալ մարդիկ, պատմում է ТСН-ը։
Ինչպես գրում է Daily Mail-ը, մասագետները, որոնք հարցում են անցկացրել 3 000 հեռուստադիտողների շրջանում, կարծում են, որ այդպիսի փոփոխությունները անհրաժեշտ են։ Դա կնպաստի նույնասեռական հակում ունեցող երխաներին՝ հասարակության մեջ իրենց վստահ զգալու։
Փորձագետները եզրակացրել են, որ BBC-ի գլխավոր խնդիրն է նորությունների լրատվությունը, կատակերգական ծրագրերը և «օճառային» սերիալները։ Այս ծրագրերում նույնասեռականներին շատ են ցուցադրում բացասական կողմից։ Ըստ փորձագետների՝ հաղորդավարների մեջ պետք է լինեն նաև նույնասեռականներ։
Խորհուրդ է տրվում ՝ «օճառային օպերաներում» հաճախակի լինեն նույնասեռական կերպարներ, կատակերգություններում արգելել ոչ նույնասեռականների կողմից գեյերին ծաղրելը։
BBC Working Group գրծադիր տնօրենի կարծիքով՝ հեռուստաընկերության նպատակը բոլոր տեսակի հեռուստադիտողներին բավարարելն է, և վերջին երեք տարվա ընթացքում կատարված հետազոտություններն այդ ուղղությամբ խոստումնալից են։











































